Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն մամուլի ասուլիս է անցկացրել հանտավիրուսի հնարավոր տարածման վերաբերյալ: Նրա խոսքով՝ մարդկանց մոտ վարակը փոխանցվում է միայն սերտ շփման միջոցով, և վիրուսի տարածման մեխանիզմը բացառում է համաճարակի, առավել ևս՝ համավարակի վերածվելու հնարավորությունը:
«Վիրուսն ունի երկու տարբեր ձև։ Մեկը կոչվում է Հին Աշխարհի վիրուս, որը հիմնականում առաջացնում է երիկամների վնասվածք և ծանր արյունազեղման համախտանիշ՝ արյունահոսությամբ բնութագրվող հիվանդություն։ Կա նաև երկրորդ ձև՝ այսպես կոչված Նոր Աշխարհի վիրուս, որը առաջացնում է թոքերի վնասվածք…
Վիրուսի այն տեսակը, որն այժմ ավելի տարածված է, հիմնականում հանդիպում է Ամերիկայում, այդ թվում՝ Հարավային Ամերիկայում: Մյուս ձևը տարածված է Ասիայում: Չեմ կարող ասել՝ այս վիրուսը հայտնաբերվել է Վրաստանում, թե ոչ: Մեր երկիրը այս վիրուսի էնդեմիկ աղբյուր չէ. Ասիան և Հարավային Ամերիկան էնդեմիկ են:
Չկա որևէ հիմք կարծելու, որ այս վիրուսը կարող է ավելի հեշտությամբ փոխանցվել, քան ներկայումս է, քանի որ մարդուց մարդ փոխանցվում է միայն սերտ շփման միջոցով։ Վարակի տարածման մեխանիզմը բացառում է այս վիրուսի համաճարակի, և առավել ևս՝ համավարակի վերածվելու հնարավորությունը», — հայտարարել է Իվանե Չխաիձեն։


