նորություններ 5 Մայիսի, 2026 • Վրացական բեռնատարների վարորդները պարտավոր կլինեն լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ՌԴ մուտք գործելիս

Վրաստանի բեռնատարների վարորդները պարտավոր կլինեն ներկայացնել հայտարարություն Ռուսաստան մուտք գործելու նպատակի վերաբերյալ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Այս մասին հաղորդում է առցանց հրատարակություն Грузия Онлайн_ը։

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Իրինա Վոլկը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների և Վրաստանի բեռնատարների վարորդները պարտավոր կլինեն ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր։

Ըստ Ռուսաստանի նախարարության խոսնակի՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդները, որոնց համար Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է Ռուսաստանում ժամանակավոր մնալու ժամկետը մինչև 180 օր, պարտավոր կլինեն RuID-ի միջոցով ներկայացնել էլեկտրոնային հայտարարություն Ռուսաստան մուտք գործելու և երկրում մնալու նպատակի վերաբերյալ։ Նրանք նաև պարտավոր կլինեն կցել իրենց անձնագրերի և միջազգային բեռնատարի վարորդի մասնագիտական գործունեությունը հաստատող փաստաթղթերի պատճենները։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ին։

Տեղեկությաան համար, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ապրիլի 27-ի հրամանագրով Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների վարորդների Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև 180 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝