Ապրիլի 29-ին, Ախալքալաքի «Աբուլ» թիմը խաղաց Ճիաթուրայի «Մաղարոելի»-ի հետ։
Խաղը տեղի ունեցավ մրցակցի դաշտում և ավարտվեց 3-2 հաշվով՝ «Աբուլ»-ի օգտին։
Գոլերի հեղինակները դարձան Ռաֆայել Դարբինյանը (2) և Վլադիմիր Ներսեսյանը։
Սա Վրաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ խաղափուլն է։


