Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ կազմակերպության 76-րդ կոնգրեսի նախօրեին, կայացած ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում որոշվեց, որ Վրաստանն ու Հայաստանը կհյուրընկալեն 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Վրաստանն ու Հայաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2024 թվականի հունիսին կայանալիք ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։ Այս մասին հայտարարվել է Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա էին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները։
ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ՝ 1977 թվականից ի վեր։ Եզրափակիչ մրցաշարին մասնակցում է քսանչորս թիմ։
Հարկ է նշել, որ սա անկախ վրացական ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Վրաստանը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի մրցաշար ՖԻՖԱ-ի հովանու ներքո։
Մրցաշարի հյուրընկալող քաղաքների, մարզադաշտերի և այլ կազմակերպչական ու տեխնիկական մանրամասների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։
Լևան Կոբիաշվիլի`
«Սա նշանակալի իրադարձություն է՝ անկախ վրացական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի հովանու ներքո համաշխարհային մակարդակի մրցաշար անցկացնելը։ Սա շատ կարևոր մրցաշար է մեր երկրների և ֆուտբոլի համար, և ես ուրախ եմ, որ մենք միասին կաշխատենք այս նախագծի վրա։ Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլասերներին և վստահ եմ, որ այս մրցաշարը կնպաստի մեր ֆուտբոլի զարգացմանը, ինչպես վերջերս հաջողությամբ հյուրընկալված միջազգային մրցաշարերը»։


