Վրաստանի Գորի քաղաքում ապրիլի 1-ից 5-ը տեղի է ունեցել մինչև 17 տարեկանների բռնցքամարտի առաջնություն: Առաջնությանը Մասնակցել են նաև Ախալքալաքից բռնցքամարտիկներ Խատիա Ակոպովան, Գոռ Ղազարյանը, Գրիշա Սահարյանը և Ժիրայր Ջինիսյանը:
Երեք մարզիկ եզրափակիչում զիջել են իրենց մրցակիցներին և նվաճել արծաթե մեդալներ. Խատիա Ակոպովան 57 կգ քաշային կարգում (մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյան), Գոռ Ղազարյանը 80 կգ քաշային կարգում (մարզիչ՝ Վենետիկ Ղազարյան) և Գրիշա Սահարյանը 66 կգ քաշային կարգում (մարզիչ՝ Աղասի Էլիզբարյան): Իսկ 50 կգ քաշային կարգում Ժիրայր Ջինիսյանը գրավել է երրորդ հորիզոնականը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան):



