նորություններ 31 Մարտի, 2026 • Ախալքալաքում ապրիլի 1-ին կանխատեսվում է համեմատաբար տաք  եղանակ

Ապրիլի 1-ին արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում` Ախալքալաքում, Ծալկայում, Բակուրիանիում, Գուդաուրիում և Օմալոում կանխատեսվում է համեմատաբար տաք ջերմաստիճան՝ մինչև 15°C։

Ապրիլի 1-ին արևելյան Վրաստանում կանխատեսվում է ամպամած եղանակ, գիշերը որոշ տեղերում հնարավոր է անձրև, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ նույնիսկ ձյուն։ Օրվա ընթացքում հիմնականում տեղումներ չեն սպասվում։

Բարձրլեռնային շրջաններում գիշերը կանխատեսվում է -5°C-ից մինչև 0°C, ցերեկայինը՝ +5°C-ից մինչև +10°C, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ +15°C։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի և Փասանաուրի) գիշերը կանխատեսվում է 0°C-ից մինչև +5°C, իսկ ցերեկը՝ +14°C-ից մինչև +19°C։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝