նորություններ 29 Մարտի, 2026 • Եղանակի տեսություն՝ մարտի 30-31-ին

Ազգային շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության հաղորդմամբ՝ մարտի 30-ից մինչև մարտի 31-ի առավոտը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոշ վայրերում՝ ուժեղ։

Նրանց տվյալներով հնարավոր է քամու ուժգնացում, իսկ բարձրալեռ շրջաններում՝ մառախուղ, փոթորիկ և ձնահոսքի վտանգ։

«Փոթորկի, տեսանելիության վատացման և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհային որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել։

Սպասվող ուժեղ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացման, իսկ բլուրային և լեռնային շրջաններում՝ սողանքային գործընթացների սկսման կամ ակտիվացման (վտանգի մակարդակը միջին) վտանգ», – նշվում է հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝