Ախալքալաքում կրկին ձյուն է տեղում: Քամու արագությունը ներկայումս հյուսիս-արևմուտքից 7 կմ/ժ է, ուղղությունը՝ հյուսիս-արևմուտք: Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օրվա ընթացքում քամու արագությունը կտատանվի 3-ից 15 կմ/ժ-ի սահմաններում ՝ մինչև 28 կմ/ժ պոռթկումներով: Այս եղանակային պայմանները դժվարացնում են Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների տեղաշարժը, հատկապես գյուղական ճանապարհներով:
Այս պահին միայն Թախչա գյուղի բնակիչներն են դիմել Ախալքալաքի քաղաքապետարան՝ խնդրելով մաքրել ճանապարհը, որը մնում է դժվարանցանելի և հասանելի է միայն բարձր մեքենաների և ամենագնացների համար: Մյուս ուղղություններով ճանապարհները ներկայումս բաց են, բայց եղանակի պատճառով պայմանները կարող են փոխվել:



