նորություններ 26 Հունվարի, 2026 • Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մինչև հունվարի 30-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի համեմատաբար տաք, չոր և քամոտ եղանակ, մինչդեռ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ, հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1, +1, ցերեկը՝ +3, +8 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) որոշ տեղերում հնարավոր է ձյուն և մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -8, -10 աստիճան, ցերեկը՝ -2, +3 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ տեղերում հնարավոր է ձյուն և մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -5-7 աստիճան, ցերեկը՝ +2, +7 աստիճան:

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) տեղումներ չեն լինի։ Կփչի հարավարևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +7, +9, ցերեկը՝ +16 +18 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) տեղումներ չեն լինի։ Կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +6, +8, ցերեկը՝ +15, +17 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) տեղումներ չեն լինի։ Որոշ տեղերում կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, +2, ցերեկը՝ +10, +12 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4, -6, ցերեկը՝ +5, +8 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ տեղերում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5 աստիճան, ցերեկը՝ +4, +9 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) որոշ տեղերում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, -4 աստիճան, ցերեկը՝ +3, +8 աստիճան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝