«Վրաստանում փոփոխական տեղումներով ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 18-ը», — հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում հունվարի 15-16-ը կլինի ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 17-ին սպասվում է ձյուն։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -3°C-ից մինչև -5°C, իսկ ցերեկը՝ +2°C-ից մինչև +4°C։
Արևելյան Վրաստանի բարձրալեռ որոշ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի և Օմալո) սպասվում է ձյուն և ձնաբուք։ Գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի -18-ից -20°C, իսկ ցերեկը՝ -6-ից -8°C։
Գործակալության տվյալներով՝ տեղումներ են սպասվում ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա և Փոթի): Գիշերը ջերմաստիճանը կտատանվի 1°C-ից մինչև 3°C, իսկ ցերեկը՝ 5°C-ից մինչև 7°C:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի և Օզուրգեթի) սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -1°C-ից մինչև -3°C, իսկ ցերեկը՝ +4°C-ից մինչև +6°C։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջանների որոշ հատվածներում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո և Ռիկոտի լեռնանցք) սպասվում է ձյուն։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -5-ից -10°C, իսկ ցերեկը՝ -1-ից -3°C սահմաններում։
Արևմտյան Վրաստանի բարձրալեռ որոշ հատվածներում (Մեստիա, Բախմարո) սպասվում է ձյուն։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -13°C-ից մինչև -15°C, իսկ ցերեկը՝ -5°C-ից մինչև -7°C։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի և Ցխինվալի) սպասվում է ձյուն։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -6-ից -8°C, իսկ ցերեկը՝ +1-ից +3°C։
Կախեթիի որոշ շրջաններում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա ) սպասվում է ձյուն։ Գիշերը ջերմաստիճանը կտատանվի -5-ից -7°C, իսկ ցերեկը՝ +2-ից +4°C։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների որոշ հատվածներում (Ախալցխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում է ձյուն։ Ջերմաստիճանը գիշերը կտատանվի -12°C-ից մինչև -14°C, իսկ ցերեկը՝ -2°C-ից մինչև -4°C», — ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։


