«Մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար կա ընտրություն՝ սպասել ևս մեկ կամ 200 տարի, որպեսզի տեսնենք՝ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս», – այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սկսել համագործակցություն էներգետիկ նախագծերում, տարանցիկ ծրագրերում, ինտերնետային մալուխների և տուրիզմի ոլորտներում, և այս առումով Վրաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատարը։
«Կա ընտրություն մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար՝ սպասել ևս մեկ կամ 200 տարի, որպեսզի տեսնենք՝ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթացը մեկ աղյուսով, հետո ևս մեկով, հետո՝ ևս մեկով, և այդպես կառուցել խաղաղ տարածաշրջան։ Հիմնել համագործակցություն էներգետիկ նախագծերում, տարանցիկ ծրագրերում, ինտերնետում և տուրիզմում։ Գոյություն ունեն համագործակցության բազմաթիվ ուղիներ, և ես հավատում եմ, որ Վրաստանը կարող է լինել առաջնորդ այս ոլորտում։ Մենք կարող ենք կապել երկու հասարակություններ՝ ոչ միայն նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին, այլ նաև Վրաստանի և Թուրքիայի։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և սա ընտրության հարց է։ Կարող եք սպասել ևս 200 տարի, կամ կարող եք սկսել դնել աղյուսներ և կառուցել ամուր պատ։ Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց չենք կարող համագործակցել մեզ հետ։ Մյուս կողմում պետք է լինի հարևան, որը ցանկանում է համագործակցել մեզ հետ», – հայտարարել է Արարատ Միրզոյանը։