Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչա գյուղում ընդամենը 7 ընտանիք է ապրում։ Հիմնական զբաղվածությունն այստեղ անասնապահությունն է: Առաջնահերթ խնդիրների մեջ գյուղացիները մատնանշում են ճանապարհների անմխիթար վիճակը: Քարուքանդ վիճակում են գտնվում ինչպես գյուղ մտնող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները:

Թախչա գյուղը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետում շրջկենտրոնից 13 կիլոմետր հեռավորության վրա ծովի մակերևույթից 1960 մ բարձրության վրա:
4

Անյուտա Եփրիկյանը Թախչա գյուղից է բազմազավակ մայր է, ունի 6 երեխա:

«Հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ, ոչխարաբուծությամբ։ Ինքներդ եք տեսնում, գյուղում դատարկ տները շատ են, բայց մենք մեր ընտանիքով չենք պատրաստվում գյուղից հեռանալ, որտեղ էլ լինենք աշխատելու ենք, կմնանք մեր գյուղում կաշխատենք և կապրենք», – ասում է Անյուտա Եփրիկյանը:

Միաժամանակ հավելելով, որ իրենց արևային մարտկոց են տրամադրել և էլեկտրաէներգայի համար գումար չեն վճարում:

Հիշեցնենք, որ արևային մարտկոցներն Ախալքալաքում տրամադրվել է 16 սոցիալապես անապահով ընտանիքի։ Ծրագիրն իրականացվել է Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից, «Վերականգնվող էներգիայի խթանումն Ախալքալաքի մունիցիպալիտետում» ծրագրի շրջանակներում, Եվրամիության և UNDP-ի աջակցությամբ։

989

Վլադիմիր Այվազյանը պատմում է, որ իրենց գյուղում 2000-ական թվականներին մոտ 75 ընտանիք է ապրել, իսկ այսօր ընդամենը՝ 7։ Գյուղի դպրոցի նախկին տնօրենը Վլադիմիրի մոտ ասել է, որ ինքն է մեղավոր, որ գյուղը դատարկվել է:

«Ես իմ ձեռքով մեր գյուղը քանդեցի, եթե դպրոցում լավ չսովորեցնեի գյուղում կմնային և գյուղը չէր դատարկվի», – պատմում է Վլադիմիր Այվազյանը:

65

Ախալքալաքի քաղաքապետարանի Կարտիկամ գյուղի ներկայացուցիչ Շալիկո Էլիզբարյանը նշում է, որ Թախչա գյուղի կարևորագույն խնդիրները լուծված են։

«Բնական գազ, ջուր, լուսավորություն, բոլոր հարցերը լուծված են։ Հիմնականում ձմռանը ճանապարհների հետ էր խնդիր առաջանում, բայց այս տարի չի եղել, որ ճանապարհը փակված մնա, պարտադիր մաքրման աշխատաքներ ենք իրականացրել», – ասում է Շալիկո Էլիզբարյանը:

Վերջինս ավելացնում է, որ այս տարի 12 անգամ ձնեմաքրման աշխատանքներ են իրականացրել Թախչա գյուղում:

Պատրաստվում են, արդյոք աս տարի ասֆալտապատել Թախչա գյուղի ճանապարհը, քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, այս պահին նման ծրագիր չկա։