Թախչան Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերից էր,  որտեղ բնական գազ չկար։ Սակայն գյուղի բարերարների շնորհիվ կապույտ վառելիքը հասանելի դարձավ թախչացիներին։

Ծովի մակերևույթից 1960 մ բարձրության վրա գտնվող Թախչա գյուղում ապրում է ընդամենը 7 ընտանիք:

Թախչայում աշխուժություն ապահովողները Եփրիկյանների երեխաներն են։ Մեզ դիմավորեց վեց տարեկան Նարեկը։

Եփրիկյանները շնորհակալ են գյուղի բարերարներին, որ այսօր կարողանում են բնական գազ օգտագործել։

Տարիների ընթացքում գյուղը դատարկվել, եթե ձմռանը 7 ընտանիք է ապրում գյուղում, ապա գարնանը՝ 12:

«Առաջնային ապրելու պայմաններ արդեն ունենք, մենք մեր ընտանիքով մնալու ենք մեր հարազատ գյուղում», – ասում է Անյուտա Եփրիկյանը:

Միաժամանակ հավելելով, որ իրենց գյուղում գազն անվճար է, իրենց օգտագործած գազի գումարը ևս բարերարներն են վճարում։

2

2000-ական թվականներին Թախչա գյուղից մեծ արտագաղթ է եղել, որի գլխավոր պատճառները գյուղում ապրելու տարրական պայմանների բացակայությունն է եղել։

«Ժամանակին մեր գյուղում ապրել է 75 ընտանիք, իսկ հիմա մնացել է 7 ընտանիք։ Մեր գյուղի բարերարները մեծ գործ արեցին գյուղի համար։ Շնորհակալությունս նրանց, եթե այս պայմաններն ունենայինք 2000-ական թվականերին, հաստատ մեր գյուղն այսքան դատարկ չէր լինի»,- ասաց Թախչա գյուղի բնակիչ Վլադիմիր Այվազյանը:

Ընդգծենք, որ Թախչան գազիֆիկացվել է գյուղի բարերարների և SJGC գազաբաշխիչ ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։

Կարդացեք նաև՝