Երեկ՝ մարտի 9-ին, Հայաստանում կայացավ «Miss Junior Armenia 2025» գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որում Վրաստանը ներկայացրեց 12-ամյա Կարոլինա Այվազյանը՝ Ախալքալաքից, և անցավ երկրորդ փուլ։

Հայ աղջիկները Հայաստանից և աշխարհի այլ երկրներից մասնակցում են Երևանում անցկացվող «Miss Junior Armenia 2025» մրցույթին՝ 4-ից 21 տարեկան տարբեր տարիքային կատեգորիաներով։ Այս տարի գեղեցկության մրցույթին մասնակցում է նաև ախալքալաքցի աշակերտուհի՝ 12-ամյա Կարոլինա Այվազյանը։ Առաջին փուլում Կարոլինան հանդես եկավ 172 համարի ներքո՝ 11-ից 15 տարեկան տարիքային կատեգորիայում և անցավ երկրորդ փուլ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Amaliya Ayvazyan (@makeup_prof_ayvazyan)

«Miss Junior Armenia 2025» գեղեցկության մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 1500 մասնակից, երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ժյուրին կընտրի լավագույններին։ Ամենաշատ միավորներ վաստակած գեղեցկուհին կհաղթի մրցույթում:

Մրցույթի մասնակիցները պոդիումի վրա անցնում են հայկական ավանդական հագուստով (տարազ), ինչպես նաև պարով են ներկայանում, իրենց բնական գեղեցկությամբ՝ առանց դիմահարդարման՝ հավաքած վարսերով։

Այս նախագծի նպատակն է հանրահռչակել հայկական ազգային տարազն ու մշակույթը:

Հաղթողները կստանան բացառիկ մրցանակներ՝ շքեղ մեքենաներ Mercedes G500 և Porsche Cayenne մակնիշի: Բացի այդ, մոտ 150 մասնակից կստանա 7-օրյա ամբողջական տուրիստական փաթեթներ դեպի Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ։