Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերը երկար տարիներ ձգձգվող, անլուծելի թվացող ջրի խնդիրը լուծված է։

2024 թվականին շահագործման հանձնվեց նոր ջրագիծը:

Գյուղացիների խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք մշտապես խմելու ջրի խնդիր են ունեցել։  34 տարվա դադարից հետո ի վերջո ջուրը հոսեց ծորակներից։

Սուլդա և Դադեշ գյուղերը խմելու ջրով ապահովելու ծրագիրն իրականացվել է երկու փուլով, որի համար 2022 թվականի տեղական բյուջեից հատկացվել է 257 400 լարի, իսկ 2023 թվականին՝ 1.033.795 լարի տարածաշրջանային հիմնադրամից։ Խմելու ջուրը Սուլդա և Դադեշ գյուղեր է հոսում ջրամղիչ պոմպերով։

Ախալքալաքի քաղաքապետարանում Սուլդա գյուղի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը նշեց, որ խնդիրները լուծված են և ջուրը ծորակից հոսում է ամենօրյա ռեժիմով։

Սուլդա և Դադեշ գյուղերի բնակիչները ջրի համար պետք է վճարեն, քանի որ Դիլիֆ գյուղից ջուրը ջրամղիչ պոմպերի միջոցով մղվում է նշված գյուղերը, և ըստ այդմ՝ եթե բնակիչներն ուզում են շուրջօրյա և անխափան ջրամատակարարում ունենան, ապա պետք է վճարեն ծախսված էլեկտրաէներգիայի համար։

Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը նշում է, որ բարելավվել է իրենց գյուղի ջրամատակարարումը։ Վերջինս շնորհակալություն է հայտնում Ախալքալաքի ՏԻՄ իշխանության ներկայացուցիչներին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորին,  և բոլոր նրանց ովքեր իրենց մեծ և փոքր ներդրումն են ունեցել Սուլդա և Դադեշ գյուղերը խմելու ջրով ապահովելու կարևոր գործում։

Կարող եք կարդալ նաև՝

Լուսանկարը՝ Jnews-ի արխիից