Հոկտեմբերի 15-ին և 16-ին Թբիլիսին վերածվել էր մի մեծ տոնի. քաղաքի կենտրոնական փողոցներում և զբոսայգիներում իրականացվում էին տարբեր միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ, իսկ գիշերային ժամերին համերգներ:

Հոկտեմբերի 15-ին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելեցին “Ռիկեյի” զբոսայգի, որտեղ երեխաների համար անցկացվում էին խաղեր և միջոցառումներ: Քաղաքում իրենց պատվիրակությունների հետ միասին ներկա էին Թբիլիսիի եղբայր քաղաքների քաղաքապետները:

Ի պատիվ Թբիլիսիի և Սաարբրյուքեն քաղաքի (խմբ. Գերմանիա) 40-ամյա համագործակցության, Թբիլիսիի և Սաարբրյուքենի քաղաքապետները մասնակցեցին երկու քաղաքների միջև բարեկամությանը նվիրված գրքի շնորհանդեսին: Բացի այդ նշելու համար Թբիլիսի, Սաարբրյուքեն և Նանտա (խմբ. Ֆրանսիա) քաղաքների եռակողմ եղբայրությունը, տեղի ունեցավ «Լուսանկարների մարաթոն 2016» ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները, գրքի հեղինակ Ալեքսանդր Կարտոզիան, Թբիլիսիի քաղաքապետարանի և Շրջանային ժողովի ներկայացուցիչները, Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները և շատ ուրիշներ:

Նարմանիան տոնի վերաբերյալ հանդիպել է Սաարբրյուքեն քաղաքի քաղաքապետ Շարլոտա Բրիցին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկու քաղաքների միջև հետագա համագործակցությունների հեռանկարները. տրանսպորտի և կրթության ոլորտում, ինչպես նաև համատեղ բիզնես ֆորումի քննարկումը, որը տեղի կունենա գալիք տարվա ընթացքում: Հանդիպման ընթացքում Նարմանիան կարևորել է համալսարանների միջև ուսանողների փոխանակման վերաբերյալ համագործակցությունը: Այս ծրագրում նաև ներգրավված է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Նարմանիան հանդիպել է Անկարայի Շրջանային ժողովի պատվիրակությանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին:

«Թբիլիսոբայի» տոնը առաջին անգամ անցկացվել է 1979 թ.-ի հոկտեմբերի 28-ին:

Լուսինե Աստոյան