«Վրացական երազանք» կուսակցությունը հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին:

Ինչպես լրագրողներին հայտնել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն, մեծամասնական պատգամավորների 30 թեկնածուները հնարավորինս շուտ կներկայացվեն:

«Դա հնարավոր է կատարվի մեկ շաբաթվա ընթացքում: Մենք ձեզ տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ: Ինչ վերաբերում է ընտրացուցակին, ապա մենք դրա համար ժամանակ ունենք, սակայն պարբերաբար կներկայացվեն նոր դեմքեր: Դրա վերջնաժամկետն է մինչև սեպտեմբերի վերջը, բայց մենք առավելագույն ժամկետներից առաջ կանցնենք և առաջին հերթին հանրությանը կներկայացնենք նոր դեմքերին: Այսօր ես չեմ կարող ոչ մի անուն-ազգանուն նշել նոր դեմքերից», – հայտարարել է Կոբախիձեն: