Եվ մայիսին կլինի շատ դժվար, և հունիսին, և տարեվերջ լուրջ տնտեսական անկում է սպասվում, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ պատասխանելով Gruzstat-ի տվյալներին, ըստ որի՝ Վրաստանի տնտեսությունն ապրիլին անկում է ապրել 16.6%-ով:

Նրա խոսքերով, Վրաստանն ունի բոլոր տվյալները, որպեսզի 2021 թվականը դառնա տնտեսական աճի տարի:

«Ապրիլին տնտեսության 16,6% անկումն սպասելի էր: Դա մեր գիտակցված քաղաքականության արդյունքն էր, ինչպես գիտեք, այդ ժամանակ երկրում արտակարգ իրավիճակ էր, տնտեսական ակտիվությունը զգալիորեն սահմանափակ էր, և դա արվում էր միտումնավոր կերպով, որպեսզի բնակչությունը պաշտպանվի համաճարակի տարածումից: Բայց ես չեմ թաքցնի նաև այն փաստը, որ մայիսին ևս լինելու է շատ դժվար, և հունիսին, և, ընդհանուր առմամբ՝ տարեվերջ լուրջ տնտեսական անկում է սպասվում, ինչպես ամբողջ աշխարհում և Եվրոպայում: Բայց մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի 2021 թվականը դառնա տնտեսական աճի տարի, և ձեռնարկությունները կլինեն այս հաջողության բաղկացուցիչ մասը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: