Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, բայց միայն «բացահայտ արտահայտված» կարգավիճակ ունեցողներին, ովքեր հակաճգնաժամային սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում այս կամ այն պատճառով չեն ստացել մայիս ամսվա 100 լարի նպաստի հավելավճարը, հասնում է փոխհատուցում: Պարզապես, եթե հաշմանդամության կենսաթոշակ ստացողներին ինքնաբերաբար փոխանցել են 100 լարին, ապա մյուսները պետք է դիմեն, որպեսզի ընդգրկվեն այս ծրագրում:

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կարգավիճակը, որը պաշտոնապես նշված է որպես «բացահայտ արտահայտված», համապատասխանում է արտահայտելիության 1-ին կարգին: Հակաճգնաժամային ծրագրի սոցիալական ծրագրի շրջանակներում այս կարգի հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք («բացահայտ արտահայտված», վրաց՝ მკვეთრად გამოხატული ხარისხის) իրավունք ունեն 600 լարի փոխհատուցում ստանալու: 600 լարին կփոխանցվի 6 ամսվա ընթացքում, ամսական 100 լարիի չափով՝ կենսաթոշակի հետ միասին: Մայիսին համապատասխան մարդիկ արդեն ստացել են փոխհատուցումը, սակայն, նրանք, ովքեր ունեն այս կարգավիճակը, բայց ովքեր ստանում են, օրինակ, տարիքային կենսաթոշակ, բայց հաշմանդամության համար այս ամսվա ընթացքում նպաստի հավելավճարը չեն ստացել:

Ինչպես պարզաբանեցին Առողջապահության նախարարությունից, փոխհատուցումը նախատեսված է բոլոր այն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, որոնց մոտ դրանք բացահայտ արտահայտված են, այսինքն՝ ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ: Պարզապես, այս կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր հավելավճարը չեն ստացել, պետք է դիմեն Սոցիալական ծառայության գործակալությանը` դիմում ներկայացնեն, ինչպես նաև ուղարկեն հաշմանդամության կարգավիճակի մասին տեղեկանք:

Անձը կարող է այդ տեղեկանքը վերցնել իր քաղաքի Գործակալության սպասարկման կենտրոնում (Սոցիալական ապահովության ծառայությունից՝ սոցապից, ինչպես անվանում են տեղացիները): Հայտը կարելի է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` ուղարկելով info@ssa.gov.ge էլ. փոստով դիմումը (դիմումի ձևը տրամադրվում է էլեկտրոնային փոստով), անձը հաստատող վկայականը և սահմանափակ կարողություններ ունեցող անձի կարգավիճակի տեղեկանքը: Ամբողջական հայտը ներկայացնելուց հետո փոխհատուցումը պետք է փոխանցվի արդեն հաջորդ ամսվա սկզբին: