Ախալքալաք – Նինոծմինդա ճանապարհի շրինարարությունն ընթանում է դեռևս անցած տարվանից: Վարորդները և Խոսպիո գյուղի բանկիչները նշում են՝ ճանապարհի կառուցումն ընթանում է փոշու ուղեկցությամբ՝ փոշին այնքան շատ է, որ տեսանելիություն չկա, ինչո՞ւ ճանապարհը չի ջրվում:

Խոսպիո-Նինոծմինդա փոշեպատ ճանապարհի պատճառով դժվարանցանելի է:

«Հենց Ախալքալաքից դուրս ես գալիս տեսանելիությունը կարելի է ասել զրոյանում է, բան չես տեսնում, չեն հասնկանում այդքան բարդ է գոնել շինարարության ընթացքում ջրել ճանապարհը: Ի՞նչ անեն շինարարության հարևանությամբ ապրողները, այստեղով անընդհատ երթևեկող վարորդները, գոնե ժամանակ առ ժամանակ ջրեն», – Jnews-ի հետ զրույցում նշեց Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհով երթևեկող վարորդներից մեկը:

Axalqalaq-Ninocminda

Jnews-ն անցած տարի ևս բարձրաձայնել էր այս խնդրի մասին: Շինարարության կողքին բնակվող տների բնակիչները բողոքում են, որ ամբողջ օրը փոշի են շնչում:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ի 16 կմ ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք ընկած հատվածը:

Վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:

jampa

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով: Իսկ վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է: