Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն վաղաժամկետ դադարեցրեց Կարտիկամի տարածքային շրջանի պատգամավոր Օթար Երանոսյանի լիազորությունները, որը համամասնական ընտրակարգով ընտրվել էր «Վրացական երազանք» կուսակցության կողմից :

Այսօր՝ ապրիլի 28-ին, Սակրեբուլոյում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ժամանակ պատգամավորները որոշում ընդունեցին վաղաժամկետ դադարեցնել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Օթար Երանոսյանի լիազորությունները:

Օթար Երանոսյանը համարյա յոթ ամիս է երկրից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու աշխատում է այնտեղ:

«6 ամսվա ընթացքում մենք միշտ կապի մեջ ենք եղել նրա հետ, նա մոտակա 3 ամիսների ընթացքում չի պատրաստվում գալ Վրաստան, իսկ մեր օրենքը թույլ չի տալիս նրա բացակայությունը համարել հարգելի, և մենք դադարեցնում ենք Երանոսյանի լիազորությունները», – նիստի ժամանակ ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Օթար Երանոսյանը «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» և «Բարգավաճ Ախալքալաք» խմբակցություններում էր: Սակրեբուլոյի կազմի փոփոխությունից հետո, համապատասխանաբար, փոփոխություններ տեղի կունենան նաև այս խմբակցություններում: Օթար Երանոսյանն ընտրվել էր համամասնական ընտրակարգով (ըստ ցուցակների), և ըստ օրենսդրության, կուսակցության կազմում նրա տեղը կզբաղեցնի ցուցակի հաջորդ անձը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը Վրաստանի հավաքականի լավագույն մարզիկներից մեկն էր: Նա հեռացավ սիրողական բռնցքամարտից:

Օթար Երանոսյանը տեղափոխվել է ԱՄՆ

Մարզիկը ցանկանում է բարձունքների հասնել պրոֆեսիոնալ բռնցքամարտում և ստանալ համապատասխան աշխատավարձ: