Քաղաքականություն 14 Ապրիլի, 2020 • Ապրիլի 15-ից Թբիլիսին և ևս 3 խոշոր քաղաք փակվում է

Ապրիլի 15-ից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը:

Այս մասին այսօր հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ երկրում ակտիվորեն շարունակվում է վարակի ներքին տարածումը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝