Առաջիկա մի քանի օրերի ընթացքում առանց տեղումների տաք եղանակը կպահպանվի ամբողջ Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային կենտրոնը:

Այսօր և վաղն սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +11, +16 աստիճան:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, փետրվարի 23-ին Արևմտյան Վրաստանում անձրև կտեղա, բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +7, +12 աստիճան, իսկ փետրվարի 24-ին, եղանակը, համեմատաբար կբարելավվի և օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +18 աստիճանի:

Արևելյան Վրաստանում փետրվարի 23-ին և 24-ին տեղումներ կլինեն միայն առանձին շրջաններում, օդի ջերմաստիճանը կլինի +13, +18 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այսօր և վաղն առանց տեղումների եղանակ է սպասվում Թբիլիսիում, իսկ փետրվարի 23-ին հնարավոր է մայրաքաղաքում անձրև տեղա: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14-ից մինչև +16 աստիճան: