Հասարակություն 21 Փետրվարի, 2020 • Սամցխե-Ջավախքի համալսարանն անցել է հավատարմագրումը

Այսօր Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին շնորհեց հավատարմագրված համալսարանի կարգավիճակ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները հավատարմագրում անցնում են յուրաքանչյուր 6 տարին մեկ, նրանք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների:

Սամցխե-Ջավախքի համալսարանը հավատարմագրումը պետք է անցներ 2019 թ-ին:

«Ես շատ ուրախ եմ: Կարևոր է, որ խորհուրդը հաշվի է առել համալսարանի 30 տարվա զարգացման ուղին և մեր գրանցած առաջընթացը: Սա մեկ անձի վաստակը չէ», — ասաց համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն:

Բուհը հավատարմագրումը ստանալուց առաջ անցել է մի քանի փուլ:

«Առաջին հերթին համալսարանը ներկայացրեց իր ինքնագնահատականը Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնում, որտեղ գրված էր, թե ինչպես են նրանք զարգանալու ըստ յոթ չափանիշների: Դրանից հետո կենտրոնում ստեղծվեց փորձագիտական հանձնաժողով, որի անդամները դեկտեմբերին երկօրյա այցով այցելել էին համալսարան, ստուգել նյութատեխնիկական բազան: Մենք եզրակացությունը գրելուց հետո հաշվի ենք առել նրանց հանձնարարականները: Վերջապես, թույլատրման հարցը աջակցվեց», — ասում է համալսարանի ռեկտորը:

Նյութը՝ sknews.ge-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝