Փետրվարի 15-ից 16-ը Նինոծմինդա քաղաքում մեկնարկեց բիլիարդի մրցաշար՝ նվիրված հայտնի վիրաբույժ Մհեր Գրիգորյանի (բժիշկ Կոլյա) հիշատակին:

Բիլիարդի մրցաշարին մասնակցում էին 16 հոգի, որոնց թվում էին մասնակիցներ՝ Ախալքալաքի, Ծալկայի և Նինոծմինդայի շրջաններից:

Կոլյա Գրիգորյանի հիշատակին նվրիված բիլիարդի մրցաշարն անցկացվում է սկսած 2014 թվականից: Մրցաշարը կազմակերպվել է Նինոծմինդայի շրջանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից:

Մրցութային վերջին օրն արդեն հայտնի էին մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցները: Եզրափակչում խաղում էին Նինոծմինդայից՝ Լյուդվիգ Ղարսլյանը և Ախալքալաքից՝ Աբի Նահատակյանը:

Պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Աբի Նահատակյանը, երկրորդ տեղը՝ Լյուդվիգ Ղարսլյանը, իսկ երրորդ տեղը՝ Շիրին Նազարյանը:

Գեղեցիկ խաղ ցուցադրած մասնակիցներն ու հաղթողները մրցանակներ են ստացել Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից: Ինչպես նաև հաղթողները մրցանակներ են ստացել հովանավորներից՝ Վանիկ և Գևորգ Մարդոյան եղբայներ:

Փոխանցում է Радио НОР