«Միջազգային թափանցիկություն» կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2019 թվականի ինդեքսը: Հետազոտության համաձայն՝ Վրաստանը լավագույն ցուցանիշն ունի արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Նոր զեկույցում Վրաստանը 100 միավորից ստացել է 56-ը:

Կազմակերպությունը տարածաշրջանում գնահատել է 19 երկիր և տարածաշրջանի միջին ցուցանիշը 35 միավոր է: Տարածաշրջանի երկրների միջին գլոբալ ցուցանիշից բարձր ընդամենը երեք երկիր է՝ Վրաստան (56), Բելառուս (45) և Մոնտենեգրո (45):

Հաշվետվության համաձայն, Վրաստանի քաղաքական ամբողջության համար ամենամեծ մարտահրավեր է մնում առանցքային ինստիտուտների վրա չափազանց մեծ ազդեցությունը: Զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա համեմատ Վրաստանի ցուցանիշը նվազել է երկու միավորով: Աշխարհի 180 երկրներից Վրաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը:

«Միջազգային թափանցիկության» կոռուպցիայի ընկալման ինդեքսում լավագույն ցուցանիշն ունի՝ Դանիան (87), Նոր Զելանդիան (87), Ֆինլանդիան (86), Սինգապուրը (85) և Շվեդիան (85), իսկ վատագույնը Վենեսուելան (16), Եմենը (15), Սիրիան (13), Հարավային Սուդանը (12) և Սոմալին (9):