2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի պետական թանգարաններն բարձրացրել են սակագները: Այնուամենայնիվ, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տոմսերի գների բարձրացում չի սպասվում:

Ախալքալաքի թանգարանում այցելությունն այնքան էլ ակտիվ չէ, տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 500 լարի:

Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը սուբսիդավորվում է մունիցիպալիտետի կողմից, այս տարի սուբսիդիան կազմում է 51 000 լարի, իսկ նախորդ տարի 49,000 լարի էր:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով, Ախալքալաքում թանգարանների գները չեն բարձրացրել:

Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի տոմսի արժեքը 2 լարի է:

Թանկացումից հետո «Վարձիա» և «Ուփլիսցիխե» քարանձավային համալիրների տոմսերի արժեքը կազմում է 15 լարի (մի փոքր ավելին, քան 5 դոլարը), իսկ Ուջարմա, Նաքալաքևի, Խերթվիսի, Գրեմի թանգարան – արգելոց և Դավիթ Գարեջիի վանական համալիր էքսկուրսիաների համար` 10 լարի (3,5 դոլար):

Բոլոր թվարկված թանգարաններն ու արգելոց-թանգարաններն ընդգրկված են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության համակարգում:

Այն դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար, ովքեր Վրաստանի քաղաքացի են, թանգարաններ այցելելու գինը կրկին 1 լարի է (0,3 դոլար):

Թանգարանների բյուջե մտած միջոցները կուղղվեն թանգարանների կարիքները հոգալուն, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև աշխատողների աշխատավարձի բարձրացմանը:

Ստիպողաբար տեղահանվածների կարգավիճակ ունեցող անձանց, պատերազմի վետերաններին, որբերին, սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող անձանց, սահմանափակ կարողություններ ունեցող և սահմանափակ առողջական կարողություններ ունեցող անձանց թույլատրվելու է մուտք գործել թանգարաններ և արգելոցներ անվճար: