Վրաց-թուրքական «Սարփի» անցակետում հայտնաբերվել է վտանգավոր կարանտինային հիվանդությամբ վարակված 49 տոննա կարտոֆիլ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության շրջանակներում ապրանքը լաբորատոր քննություն է անցել։ Արդյունքում հաստատվել է կարտոֆիլի օղակային փտում։ Ապրանքը հետ է ուղարկվել այն երկիր, որտեղից ներմուծվել է։

Կարտոֆիլի օղակային փտումը տարածված հիվանդություն է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Դրա պատճառով բույսի տերևները մահանում են, իսկ թումբերը՝ հոտում։ Հիվանդությունը ի զորու է ոչնչացնել բերքի 40%-ը։