Ախալքալաքում պատմեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական գծում Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդական առաքելության մոնիթորինգի մասին:

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբոլոյի դահլիճում լրատվամիջոցների հետ հանդիպում կայացավ՝ EUMM մամուլի և հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Դես Դոյլի և հասարակական կազմակերպության և տեղական մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպել էին ՆԱՏՕ-ի և ԵՄ կենտրոնն Ախալքալաքում:

Դես Դոյլը խոսեց այն մասին, թե Եվրամիության դիտորդներն ինչպիսի առաքելություն են իրականացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական գծում, թե քանի գրասենյակ կա և կոնկրետ ինչ են անում Վրաստանում ԵՄ 28 երկրների 204 դիտորդները: Դես Դոյլը նաև պատմեց այն մասին, որ այժմ առաքելության գործունեության մասին տեղեկատվությունը թարգմանվում է 7 լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, աբխազերեն, օսերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն: Շնորհանդեսի ընթացքում նա նաև պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին՝ կապված սահմանազատման, Էրգնեթիի հանդիպումների վերսկսմանը, առաքելության գործունեության հետ՝ Հարավային Օսիայում կալանավորված բժիշկ Գափրինդաշվիլիի գործով: Ինչպես նաև այն մասին, որ Գափրինդաշվիլիի հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ժնևյան բանակցությունների ձևաչափով հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-10-ը:

Եվրամիության դիտորդների գործունեության մասին կարող եք կարդալ այստեղ: