Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և «Վրացական երազանքի» կողմնակիցների միջև դիմակայություն է տեղի ունեցել Մցխեթայում:

Ակցիայի մասնակիցները ֆիզիկական վիրավորանք են հասցրել միմյանց:

«Ձեռքերդ մի՛ կախիր և մի՛ տնտղիր իրերը, ձեռքերդ ծալիր. Դա տղամարդու արարք չէ: Արիությունը դա հայրենիքի հանդեպ սերն է, վախն այն է, ինչ դու անում ես», – ասել Նոր Վրաստան կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Բացի այդ, «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան «Վրացական երազանքի» կողմնակիցներին ստրուկներ է անվանել և դիմել է նրանց, որ բոլորին կհիշեն, ովքեր ցուցարարներին ջրով ցրեցին:

Բողոքի ակցիան Մցխեթայում կազմակերպել էին «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները: Նրանք սկսեցին երթը Սվիտիցխովելի տաճարից և հասան մինչև Մցխեթայի քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը սկզբունքային կարևորություն ուներ. 2019թ. հուլիսի ցույցերը դադարեցին գլխավորապես հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջել էր ընդդիմության պահանջներին և անձամբ խոստացել էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից ու ընդունել համամասնական (կուսակացական) ընտրական համակարգ՝ զրոյական անցողիկ շեմով:

Ընտրական բարեփոխումների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր:

Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ ցույցերի մասին, Ռուսթավելի պողոտայում վրանային ճամբար դրեցին և հրաժարվեցին գնալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:

Նոյեմբերի 18-ին ակցիան ցրելուց հետո իշխանության ընդդիմախոսներն անցան «պարտիզանական» մարտավարության. նրանք պետական հասատատությունների շենքերի դարպասներին կախում էին կողպեքներ, սուլոցներով էին դիմավորում աշխատանքի գնացող նախարարներին և պատգամավորներին:

Ցուցարարներիի հիմնական պահանջները մնում են ուժի մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:

Որպես փոխզիջումային տարբերակ՝ նրանք իշխանություններին առաջարկում են այսպես կոչված «գերմանական մոդելը», որը նախատեսում է պահպանել խառը համակարգը, բայց խորհրդարանում կուսկացությունների ներկայություն՝ համաձայն իրենց ստացած ձայների:

Սակայն իշխնաությունները մերժում են այդ առաջարկը: Նոյեմբերի 25-ին խորհրդարանմական մեծամասնությունը կրկին հավաքվել էր «Վրացական երազանքի» գրասենյակում: Հանդիպումից հետո կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց, որ «թեման փակված է», և որ 2020թ. ընտրությունները կանցնեն գործող խառը ընտրակարգով: