Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ախալքալաքի բնակիչները, որոնք հետաքրքրված են ավտոմոբիլային արդյունաբերությամբ և տեխնիկական զննմամբ, կարող են գալ քաղաքի կենտրոն՝ Մաշտոցի հրապարակ:

ԲԸ «Greenway Georgia»-ը քարոզարշավ է անցկացնում ավտոմոբիլային արդյունաբերության և տեխզննման ոլորտում հանրային գիտելիքները բարձրացնելու ուղղությամբ: Այս արշավի շրջանակներում, նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքի կենտրոնում տեղի կունենա հանդիպում բնակչության հետ:

«Greenway Georgia»-ի տեխնիկական անձնակազմը կներկայացնի սարքավորումներ արտանետվող գազերի, տրանսպորտային միջոցների ծխի և դրանում CO–ի պարունակության որոշման համար: Նաև մարդիկ կծանոթանան ռեգլոսկոպի օգտագործման կարգին, որով ստուգվում է լուսային հոսքի ուղղությունը:

Բնակչությունն ամբողջությամբ կտեղեկացվի բոլոր այն չափանիշների մասին, որոնց համաձայն տեխզննման ընթացքում ստուգվում են տրանսպորտային միջոցները: