Ընթացիկ տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Վրաստանի պետական սահմանը հատելու մերժման 21 975 փաստ է արձանագրվել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, երկիր չեն թողել Իրանի 9272 և Հնդկաստանի 4238 քաղաքացու:

Առաջին հնգյակում են Ադրբեջանը՝ 1607, Թուրքիան՝ 1231 և Ռուսաստանը՝ 949: Ինչպես նաև երկիր մուտքն արգելել են Հայաստանի 507 քաղաքացու, Թուրքմենստանի՝ 430, Պակիստանի՝ 392, Ուզբեկստանի՝ 386, Եգիպտոսի՝ 288, Իրաքի՝ 234, Ղազախստանի՝ 206, Ղրղզստանի՝ 168, Սիրիայի՝ 165, Եմենի՝ 152, Ֆիլիպինների՝ 136, Չինաստանի՝ 125, Մոլդովայի՝ 121, Աֆղանստանի՝ 110, Հորդանանի՝ 105 և Շրի-Լանկայի 105 քաղաքացու: Մյուս երկրների պարագայում ցուցանիշը 100-ից պակաս է:

Նախորդ տարվա համեմատ ավելացել են Վրաստան մուտքը արգելող փաստերը: 2018 թվականին երկիր մուտքն արգելել էին 16 025 քաղաքացու: Նախորդ տարվա վիճակագրության առաջատարները ևս Իրանն (3226) ու Հնդկաստանն (2254) են: