Հասարակական զուգարանների բացակայությունը Ախալքաղաքի կենտրոնական մասերում անհարմարություն է առաջացնում բնակիչների համար: Տեղական իշխանությունները հասարակական զուգարանների կառուցման համար տեղ չեն կարողանում գտնել:
Կենտրոնական «Խաս Բաղչա» զբոսայգին միշտ մարդաշատ է, տարեց տղամարդիկ, և ոչ միայն նրանք, ամեն օր նստում են զբոսայգում, հանգստանում, խաղում նարդի, երեխաները զվարճանում են զբոսայգում: Բացի այդ, զբոսայգու կողքին է գտնվում Հանրային ռեեստրի գործակալությունը, ուր այցելում են մարդիկ շրջանի բոլոր գյուղերից, և հաճախ հերթերի մեջ անցակցնում են մի ամբողջ օր: Նրանք գալիս են երեխաների հետ, գալիս են ծերեր տարբեր գործերով: Քաղաքի այս մասում, և մյուս մասերում էլ չկա բնական կարիքները հոգալու տեղ: Եվ այսքան մարդիկ ստիպված են լինում գտնել զուգարանին փոխարինող վայր: Հաճախ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր իրենց բնական կարիքները հոգում են, որտեղ պատահի, դրանով վատ դրության մեջ դնելով, թե իրենց, թե մյուսներին:
Կարապետ Եփրիկյանը հաճախ խաղում է նարդի զբոսայգում: Նա բողոքում է մոտակայքում հասարակական զուգարաններ չկան: Հույս ուներ, որ զբոսայգու բարեկարգման շրջանակներում կկառուցվի զուգարան, բայց հետո համոզվեց հակառակում:
«Ինչպես կարելի է առանց զուգարանի: Այստեղ բոլորս մեծ մարդիկ ենք հավաքվում, ուր գնալ: Միթե հնարավոր չէ քաղաքում կառուցել մեկ հասարակական զուգարան: Լավ իմ տունը մոտ է, ես տուն եմ գնում, բայց շատերը ընդհանրապես մոտ չեն ապրում, նրանք ինչ անեն»,- ասում է Կարապետ Եփրիկյանը:
Ռոբերտ Մանուկյանը ասում է, որ նա Ախալքալաքի այլ քաղաքացիների հետ բազմիցս դիմել է տեղի իշխանություններին հասարակական զուգարանների կառուցման հարցով:
«Ես չեմ հասկանում, միթե Ախալքալաքիում չի կարելի գտնել մի տեղ զուգարան կառուցելու համար: Որ դարում ենք ապրում: Այլ քաղաքներում զբոսայգի այցելելիս զարմանում ես, թե ինչքան հարմարավետ է ամեն ինչ»,- ասում է Ռոբերտ Մանուկյանը:
Ախալքալաքի քաղաքացի Սիմոն Բանգոյանը զուգարան կառուցելու համար կոնկրետ վայր է առաջարկում:
«Զբոսայգու ճաշարանին մոտ կարելի է ազատ կառուցել: Ուր գնան մարդիկ: Բնական կարիքները մարդիկ ստիպված հոգում են շենքի մոտ անտեսանելի վայրերում: Բայց չէ, որ քաղաքում հյուրեր էլ են լինում»,- ասում է Սիմոն Բանգոյանը:
Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների և տարածքային պալանավորման վարչության բաժնում ասացին, որ չեն կարող գտնել համապատասխան վայր հասարակական զուգարանի կառուցման համար:
«Հասարակական զուգարանի հարցը ամենա ցավոտ խնդիրն է: Ներկա պահիս ես չեմ կարող պատասխանել այդ հարցին թե, կկառուցենք թե ոչ: Կարևոր հարցը վայրերն են որտեղ կարելի կլինի կառուցել: Ուզում էինք կառուցել Արդարադատության շինության մոտ, նույնիսկ վճարումն էր կատարվել, և աշխատանքներն արդեն սկսվել էին, սակայն Արդարադատությունից թույլտվություն չեղավ և կանգնեցրեցին աշխատանքները»,- ասում է ենթակառուցվածքների և տարածական պալանավորման բաժնի ղեկավար` Սիմոն Մանանյանը:
Իսկապես 6-7 տարի առաջ տեղական իշխանությունը փորձել է կառուցել հասարակական զուգարան քաղաքում: Տեղական բյուջեից նույնիսկ հատկացվել է գումար` 30.000 լարի այս նպատակի համար: Սակայն այդ ժամանակ չստացվեց: Եվ հիմա էլ դժվար թե մոտ ժամանակներս ստացվի:
Շուշան Շիրինյան