Այսօր, հուլիսի 29-ին, մոտ 50 տարեկան Հ. Ի.-ն կտրել է իր երակները: Նա մահացել է հիվանդանոցում, բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:
Ախալքալաքի բնակիչն այսօր հիվանդանոց է գնացել: Նա առողջական խնդիրներ է ունեցել: Առաջնային նշանակումը կատարելուց հետո նրան խորհուրդ են տվել ավելի մանրամասն հետազոտվել և բուժում անցնել Թբիլիսիի կլինիկաներում, սակայն որոշ ժամանակ անց նա կտրել է ձեռքերի և պարանոցի երակները: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:
Այս փաստի առնչությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հիման վրա: