Թբիլիսիում ընթացող ցույցի մասնակիցները խորհրդարանի դիմաց Մալխազ Մաչալիկաշվիլու համար վրան են կանգնեցրել։ «Ամո՜թ է» ցույցի մասնակիցների հայտարարությամբ՝ վրան կանգնեցնելը օրենքին չի հակասում և նրանք աջակցում են Մաչալիկաշվիլու ընտանիքին։

Խորհրդարանի դիմաց ընթացող ցույցերի 36-րդ օրը, նոր ձևաչափ ստացած եթերի հյուրն էր Մալխազ Մաչալիկաշվիլին: Նա խոսեց Պանկիսիի հովտում անցկացված հատուկ գործողության և հետագա զարգացումների մասին։

Մալխազ Մաչալիկաշվիլին՝ Պանկիսիում անցկացված հատուկ օպերացիայի հետևանքով մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը, մի ամբողջ օր պայքարից հետո, խորհրդարանի դիմաց վրան էր դրել և ամիսներ շարունակ այդ վրանում էր ապրում։ Սակայն հունիսի 20-ի գիշերը, ցույցի ցրման ժամանակ նրա վրանը քանդվել էր:

Զազա Սարալիձեն՝ Խորավայի փողոցում սպանված Դաթո Սարալիձեի հայրը և Մալխազ Մաչալիկաշվիլին, որդիների սպանության գործով անկողմնակալ հետաքննության պահանջով ամիսներ շարունակ ապրում էին վրաններում: Հուլիսի 25-ին, Մալխազ Մաչալիկաշվիլին խորհրդարանի դիմաց՝ վրանում անցկացրեց 429-րդ գիշերը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին, Ախմետայի մունիցիպալիտետի Դուիսի գյուղում անցկացվող հատուկ գործողության ժամանակ սպանվել է 19 տարեկան Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Նույն օրը ՊԱԾ-ը հայտարարեց, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին դիմադրության և նռնակի պայթեցման էր պատրաստվում, սակայն այս տեղեկությունը չեն հաստատել և մինչև այսօր խստորեն ժխտում են մահացածի ծնողները։ Նրանց խոսքով, հատուկ ուժայիններն իրենց որդուն անկողնում քնած ժամանակ են սպանել։

Ռիմա Մառանգոզյան