Ախալքալաքի մունիցիպալիտետում, Փարվանա գետի և նրա վտակ Կորխի վրա, կկառուցվեն հիդրոէլեկտրակայաններ (Ախալքալաք 1) և (Ախալքալաք 2):

Փարվանա գետի վրա, կամուրջ-վագոնի մոտ կկառուցեն «Ախալքալաք-1 ՀԷԿ»-ը՝ 7,7 մեգավատ հզորությամբ և դրա վտակի Կորխի վրա՝ «Ախալքալաք 2 ՀԷԿ»-ը` 1,8 մեգավատ հզորությամբ: Այս կայանները ընդհանուր հզորությամբ կստեղծեն 9.5 մեգավատ էլեկտրաէներգիա: Շինարարությունը կիրականացվի ՍՊԸ «Աիսի»-ի կողմից:

Կորխ գյուղի բնակիչների խոսքերով, սկզբում գյուղացիները դեմ էին հիդրոէլեկտրակայանի կառուցմանը, այնուհետև, երբ նրանք շփվեցին շինարարների հետ, նրանք փոխհամաձայնության են եկել նրանց հետ:

Ges

Կորխ գյուղի լիազոր Մեսրոպ Իրիցյանի խոսքով, գյուղացիները դեմ չեն ՀԷԿ-ի կառուցմանը:

«Ընկերության ներկայացուցիչները եկան, ստուգեցին տարածքը, կազմեցին նախագծերը, խոսեցին գյուղացիների հետ և եկան համաձայնության», – ասում է Մեսրոպ Իրիցյանը:

1

Կորխ գյուղի լիազորի խոսքով, բնակիչները ներկայացրել են իրենց պայմանները: Գյուղացիները պահանջում էին, որպեսզի կովերին ջրելու համար տեղ թողնեն, նաև Կորխ գյուղի բնակիչները ցանկանում են, որ ընկերությունը իր հաշվին լուծի գյուղի որոշ խնդիրներ:

Շինարարությունը կսկսվի 2020 թվականին: «Gama Consulting» ՍՊԸ-ն նախնական ուսումնասիրություն է անցկացրել հիդրոէլեկտրակայանների ազդեցության վերաբերյալ և ընկերության որոշման համաձայն, կայանները չեն վնասի տեղայնքի էկոլոգիան:

Ե՞րբ կոնկրետ կսկսվի շինարարությունը, արդյո՞ք հիդրոէլեկտրակայանները վնաս կհասցնեն շրջակա միջավայրին, և, ի՞նչ է ընկերությունը պատրաստվում անել գյուղի համար, այս և այլ հարցերի պատասխաններին սպասեք մեր նյութերում:

Բրատիսլավ Իգիթխանյան