Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, պատգամավոր Հենզել Մկոյանը պատասխանելով Jnews-ի հարցին, արդյոք Ազավրեթ գյուղում կկառուցվի նոր դպրոց և մինչ այդ ինչ են անելու աշակերտները, վստահեցրեց՝ 2020 թվականին նոր դպրոց կկառուցվի:
«2020 թվականին կառուցվող առաջին տաս դպրոցների ցանկում է Ազավրեթ, Դիլիսկա գյուղերի և Նինոծմինդայի 3-րդ դպրոցները: Իրենք ասացին, քանի որ տիպային դպրոց է լինելու, եվրոպական, լավ կլինի մի քիչ ուշ լինի ու ավելի լավը լինի»,- պատասխանեց Հենզել Մկոյանը:
Միաժամանակ հավելելով, որ ինքն այս խնդրով դիմել է նախարարին և բոլորը տեղյակ են դպրոցի վիճակի մասին:
«Մենք դիմել ենք և նախարարին, բոլորին: Բոլորը գիտեն Ազավրեթի դպրոցի մասին, եթե այսօր նախարարին հարց տաս, նա տեղյակ է քանի երեխա է այսօր դպրոց գնացել, ինչի դասի չեն գնացել և այլն: Եթե հիշում եք, նախանցյալ տարի նախարարի առաջին տեղակալը եկավ, իր աչքերով տեսավ, որ դպրոցում անհնար է դաս անցկացնել: Մենք աշխատանք կատարում ենք, պարզապես այն ժամանակ գիտեք ինչ եղավ, մենք ասում էինք նոր դպրոց, իսկ իրենք՝ վերանորոգենք, կտուրը փոխենք, պարիսպները և այլն: Դրա համար այս գործը ձգվեց: Բայց ժողովուրդը ճիշտ է, այնտեղ պետք է նոր դպրոց: Ժամանակավոր ելքը մենակ երևի տներ պետք է վարձակալել, որ գոնե տներում դասեր անցկացվեն ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում»,- եզրափակեց Վրաստանի խորհրդարանի պատգամավորը:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է Ազավրեթ գյուղում աշակերտների ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում, մինչև կոնկրետ պատասխան չստանան նոր դպրոցի շենքի կառուցման մասին: Ծնողները պահանջում են, որ գյուղում նոր դպրոց կառուցվի, քանի որ ներկայիս շենքը գտնվում է վթարային վիճակում:
Ներքոնշյալ հղումների վրա սեղմելով կարող եք պատկերացում կազմել Ազավրեթ գյուղի դպրոցի վիճակի մասին:
Ազավրեթի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ազավրեթ գյուղի դպրոցը դասադուլ է հայտարարել
Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց
Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում
Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլվում է
Ազավրեթի դպրոցն ընդարձակման կարիք ունի
Ծնողները անվտանգ դպրոց են պահանջում
Աղունիկ Այվազյան