Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 72 կգ քաշայինների պայքարում Բուլղարիան ներկայացնող, ծնունդով ջավախքցի Հայկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Այսօր, ապրիլի 14-ին ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, մենամարտել է Ռումինիայի ներկայացուցչի հետ: Մենամարտն ավարտվել է Հայկի համոզիչ հաղթանակով:

Նշենք, որ ապրիլի 8-14-ը Ռումինիայում անցկացվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Բոլոր ջավախքցիները շնորհավորում են Հայկ Մնացականյանին և մաղթում նորանոր հաղթանակներ: