Վաղվանից «Green Way» ընկերությունն Ախալքալաքում, թիվ 1 նախկին զինվորական ավանի մոտ գտնվող Վաչիանի մայրուղու վրա տեղակայված բենզալցակայանի տարածքում, կսկսի իրականացնել ավտոմեքենաների տեխնիկական ստուգում:
Այս մասին հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն: Ընկերությունը սարքավորումները տեղադրելու է այսօր:
Սա ժամանակավոր շարժական կենտրոն է, որը կգործի այնքան ժամանակ, մինչև Խոսպիոյում կկառուցվի հիմնական ավտոտեխզննման կենտրոնը:
«Green Way» ընկերությունն արդեն բենզալցակայանի սեփականատիրոջ հետ պայմանագիրը ստորագրել է:
Այս միջոցառումը ձեռնարկվել է իրավիճակը մեղմելու համար, քանի որ Սամցխե-Ջավախեթիում կա միայն մեկ ավտոտեխզննման կենտրոն, որը գտնվում է Ախալցիխեում և մարդիկ օրերով հերթ են կանգնում տեխնիկական զննումն անցնելու համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները և Սամցխե-Ջավախեթի շրջանի վարչակազմը համաձայնության են եկել և որոշել են, Ախալքալաքում բացել շարժական կենտրոն :