Սուրիկ Մոսոյանի 7 անդամից բաղկացած ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է: Ընտանիքը կերակրողին ամհրաժեշտ է վիրահատություն, բայց նրանք չեն կարողանում գումար կուտակել բուժման համար: Սոցիալական ապահովության գործակալությունը դադարեցրել է կարիքավորների համար նախատեսված սոցիալական նպաստի վճարումը:

50-ամյա Սուրիկ Մոսոյանը ապրում է Դիլիսկա գյուղում: Նա ունի 3 երեխա, դուստրը ամուսնացած է, կրտսեր՝ 15-ամյա որդին, դպրոցից դուրս է եկել, որպիսի օգնի ընտանիքին: Նա գյուղում հոր հետ հովվություն է անում: Ավագ որդին 2 տարի առաջ մեկնել է Ռուսաստան և չի վերադառնում, ընտանիքին չի օգնում: Նրա երեք անչափահաս երեխաները և կինը մնացել են հիվանդ հոր խնամքի տակ:

Այժմ տանն ապրում են 4 անչափահաս և 3 մեծահասակ: Հարսը դաստիարակում է 3 թոռներին: Սուրիկ Մոսոյանը, նրա կինը և 15-ամյա որդին աշխատում են, սակայն չեն կարողանում ընտանիքի համար ապահովել նորմալ պայմաններ: Նրանք հազիվ են գումար վաստակում սննդի համար և չեն կարողանում բուժման համար գումար խնայել:

Մոսոյան Սուրիկը վերջերս երկու վիրահատություն է տարել և հիմա մեկ այլ վիրահատության կարիք ունի: Նա խնդիր ունի թոքերի հետ և շաքարախտ: Կինը նույնպես անառողջ է, ունի խպիպ: Նա և որդին միասին ստանում են 300 լարի, մի ֆերմերի կովերն արածեցնելու համար:

«Ես չեմ կարողանում հեռանալ գործատուից: Նրան պարտք եմ 3000 լարի: Չեմ կարողանում վերադարձնել պարտքը, իսկ նա ասում է, պարտքը վերադարձրու և հետո, եթե չես ուզում գնա», – ասում է Սուրիկ Մոսոյանը:

mosoyan

Ըստ նրա, կարիքից դրդված նա վաճառել է իր հողատարածքների մեծ մասը: Այս տարի նա ցանել էր 30 հար կարտոֆիլ և 40 հար գարի:

«Այս տարի ես նույնիսկ նորմալ բերք չեմ ստացել: Անհրաժեշտ էր մշակել պարարտանյութերով, դեղերով, իսկ դրա համար գումար չունեի: Այսօրվա դրությամբ ես 5000 լարի վարկ ունեմ: 4 ամիս վարկ չեմ մուծել: Հիվանդանոցում էի ինձ բանկից զանգահարեցին, խոսեցին իմ բժշկի հետ ու արդեն երկու ամիս է ինչ չեն անհանգստացնում: Հիմա ես պետք է վիրահատեմ միզապարկս, բայց չեմ կարող: Թոքերս նույնպես անհանգստացնում են, ես շաքարախտ ունեմ: Բոլոր դեղերս գնում եմ իմ փողերով: Սոցիալական օգնություն էինք ստանում, բայց կտրեցին », – ասում է Սուրիկ Մոսոյանը:

Այս տարի Սուրիկ Մոսոյանը տեղական ինքնակառավարման մարմիններից, բուժման համար, ստացել է 1000 լարի: Այս տարվա ընթացքում նա այլևս չի կարող օգնություն խնդրել տեղական իշխանություններից:

mosoyan1

Մունիցիպալիտետի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի պետ Կլիմենտ Չթչյանի խոսքով, Մոսոյանների ընտանիքը համարվում է խիստ կարիքավոր ընտանիքներից, նրանց սոցիալական միավորը 40 հազարից պակաս է:

Սուրիկ Մոսոյանի ընտանիքը 2016- 2017 թթ. ստանում էր սոցիալական նպաստ, սակայն 2018 թ-ին նպաստը կտրել են, քանի որ տանը մեքենան է եղել, որը գնել էր իր որդին: Սակայն շուտով մեքենան վերցնում են պարտքի դիմաց, իսկ նպաստը այդպես էլ չեն վերականգնում: Նրա խոսքով, մի ամիս ու կես առաջ նա դիմել է Սոցիալական ապահովության գործակալությանը, դիմում է գրել և սպասում է, որ գործակալները նորից գան գնահատելու ընտանիքի սոցիալական վիճակը:

Ըստ Ախալքալաքի սոցիալական ապահովության գործակալության գրասենյակի աշխատակիցների, դիմումից հետո պիտի անցնի 1,5 ամիս, որպեսզի գործակալներն այցելեն ընտանիքին:

mosoyan2

Շուշան Շիրինյան