Հատուկ կին ֆերմերների համար այսօր ազմակերպվեց տեղեկատվական հանդիպում:

«Բնապահպանական գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում այսօր «Դեմոկրատ- Մեսխեր» ոչ կառավարական կազմակերպության Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում: Կին ֆերմերների ասոցիացիայի նախագահ Իրինա Փխովելիշվիլին հանդիպման փոքրաթիվ մասնակիցներին պատմեց, թե ինչ է նշանակում բիո մթերքներ, ինչպես արտադրել նման ապրանքներ, ինչն է արգելված կենսաբանական մաքուր արտադրանքի արտադրության ժամանակ և շատ ավելին:

Այս հանդիպումը իրականացվեց Եվրոպայի օրերի շրջանակներում: Ախալքալաքն արդեն 5-րդ շրջանն է, որտեղ անցկացվում են նման հանդիպումներ: Նախագիծն իրականացվում է Եվրամիության և Կին ֆերմերների միության կողմից:

« Այսօր խոսքը գնում էր ֆերմերների DCFTA հնարավորությունների մասին, թե ինչպես զարգացնել և շահույթ ստանալ, որպեսզի արտադրությունը համապատասխանի և հասանելի լինի եվրոպական շուկային: Միևնույն ժամանակ այն, թե ինչպես ազատել տեղական շուկան անառողջ և վնասակար ապրանքներից: Որպեսզի վրացի ֆերմերները նույնպես իրենց օրինական տեղը զբաղեցնեն տեղական շուկայում: Ուզում եմ ասել, որ երբեք այսքան քիչ ֆերմերներ չեն եղել: Յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում էին առնվազն 25 ֆերմերներ: Սակայն, ես կարծում եմ, դա պայմանավորված է տեղեկատվության պակասով », – մեկնաբանում է կին ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Իրինա Փխովելիշվիլին:

Եվրամիության բնակչությունը տարեկան 12 միլիարդ դոլար է ծախսում օրգանական արտադրանքների վրա: Տնտեսապես զարգացած երկրներում էկոլոգիապես մաքուր արտադրանքի պահանջարկի կայուն աճ կա: Օրգանական արտադրանքի շուկան շարունակում է աճել: Այս ամենը ուղղակիորեն կապված է աշխարհի բնապահպանական իրավիճակի հետ, որտեղ մարդիկ էլ ավելի շատ են սկսում մտածել իրենց առողջության մասին: Բնության կողմից, առանց մարդկային միջամտության ստեղծված մթերքները, էլ ավելի արդիական են դառնում:

Քրիստինե Մարաբյան