Վրաստանի մոտ 15 ծննդատուն տուգանվել են չափազանց շատ կեսարյան հատման վիրահատությունների համար: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Համընդհանուր առողջապահության կառավարման դեպարտամենտի պետ Մայա Խոմերիկին:

Ծննդատները իրավունք ունեն առանց բժշկի ցուցմունքի կատարել որոշակի թվով կեսարյան հատում: Այն ծննդաբերությունների ընդհանուր թվի 40% է: Այդ ցուցանիշը գերազանցելու դեպքում կտուգանվեն:

Համընդհանուր առողջապահության պետական ծրագիրը հատկացնում է կլինիկային 500- ական լարի ֆիզիոլոգիական ծննաբերությունների համար, իսկ կեսարյան հատման համար՝ 800 – ական լարի: Սակայն, այն դեպքում, եթե վիրահատությունը կատարվում է ոչ թե բժշկական ցուցանիշներով, այլ ծննդաբերողի ցանկությամբ, ապա պետությունը վճարում է ոչ թե 800 լարի, այլ ֆիզիոլոգիական ծննդաբերությունների համար նախատեսված գումարը՝ 500 լարի:

Ըստ Խոմերիկիի, տուգանքային պատժամիջոցները, ծննդատների հետ պայմանագրերում, պայմանաված է մտցնել 2017 թվականի մարտի 1-ից: Սկզբից հաշվետու ժամանակահատվածը սահմանված էր վեց ամիս, այնուհետև երկարաձգվեց մեկ տարով:

Արդյունքում, տուգանվել են այն կլինիկաներն, որտեղ հաշվետու ժամանակահատվածում կեսարյան հատումների տոկոսային ցուցանիշը չի նվազել: Այս պայմանը ծննդատների հետ կկազմվի նոր պայմանագրերով:

Խոմերիկին ընդգծեց, որ տուգանքների նպատակը կեսարյան հատումների քանակի նվազեցումն է:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, 2016 թվականին Վրաստանում կեսարյան հատումների թիվը ծնելիության ընդհանուր թվի 43%-ն է, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտները: