Այսօր, կեսօրից հետո ուժեղ քամին քշել է Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղի ծիսակատարությունների տան տանիքը և ցիրուցան արել: Տուժածներ չկան:

Ծիսակատարությունների տան տանիքի մի մասը քամին քանդել է և քշել գյուղի դպրոցի բակ, մի մասն էլ ցիրուցան արել բնակիչների բակերով: Ծառերը նույնպես կոտրված են և ցիրուցան արված:

Մեր լրագրողներն աշխատում են տեղում: Սպասեք մանրամասն տեղեկությունների: