Սև ծովի ափին գտնվող Ուռեկի հանգստյան գոտում կառուցվելու են հեծանվի ուղիներ, տաղավարներ (բիսեդկա), զբոսայգի և այլ զբոսաշրջային ենթակառուցվածքներ: Այս մասին նշված է Գուրիայի տարածաշրջանի վարչակազմի պաշտոնական facebook-յան էջում:

Ուռեկիում ժամանակակից հանգստի գոտի ստեղծելու համար Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամը հայտարարեց մրցույթ: Մրցույթի հաղթող ընկերությունը պետք է պատրաստի այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Համաձայնագիր գրող ընկերությունը պիտի համալրի Ուռեկիի զբոսայգին, հեծանվի ուղիները, հետիոտների ճանապարհները, ցնցուղ ընդելու տեղերը, հանգստի համար նստարանները և բիսեդկաները: Նախատեսվում է նաև կանաչապատել զբոսայգին, տեղադրել խմելու ջրի ցայտաղբյուրներ: Լողափում կլինի վոլեյբոլի խաղահրապարակ:

Փողոցների ընդհանուր երկարությունը, որի վրա կկատարվի աշխատանքները կազմում է 4,8 հազար մետր: Զբոսայգու երկարությունը և այնտեղից դուրս տանող ուղիները` 3.5 հազար մետր: