2018 թվականի սկզբին Ուզբեկստանը կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, – այս մասին ասված է երկրի նախագահ Շովակաթ Միրզաևի որոշման մեջ։ Իսկ տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Շովակաթ Միրզաևը Ուզբեկստանի տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման և արտասահման ընթացող տրանսպորտների դիվերսիֆիկացման ծրագիրը արդեն հաստատել է։ Ծրագիրը նախատեսված է 2018-2022 թվականների համար։ Ծրագրի մի մասն է կազմում իրականացնել փորձնական տարանցիկ փոխադրումներ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։

Ըստ ժամանակացույցի, բեռների փոխադրումը կսկսվի 2018 թվականի առաջին եռամսյակում։ Ծրագրում նաեւ նախատեսվում է Ուզբեկստանի մասնակցությունը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միասնական տրանզիտ միջանցքի ստեղծմանը։