Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային բաժանմունքի աշխատակիցները Սամցխե-Ջավախքում 2017 թվականի հոկտեմբերից-նոյեմբեր բռնել են 11 մարդու` ծառերի և թփերի անօրինական հատման մեղադրանքով:

Բորժոմիում, Ադիգենում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ասպինձայի շրջաններում մեքենաներից բռնագրավել են կոճղեր և տախտակներ: Մեքենաները կնքվել են և առգրավված փայտանյութը ուղարկվել է փորձաքննության:

Քրեական գործը հարուցվել է «ծառերի և թփերի ապօրինի հատում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով, առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ, առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, օգոստոսից հոկտեմբեր այս տարածաշրջանում հայտնաբերվել են ծառերի և թփերի անօրինական հատման 161 փաստ: Միջադեպի հետ կապված, ոստիկանությունը 20 մարդ է բռնել` սղոցարանի գործարանների տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման մեղադրանքով: