Սեպտեմբերի 17-ին Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Իրմա Ինաշվիլիի գլխավորությամբ «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել:
Սեպտեմբերի 17-ին «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը բողոքի ակցիա անցկացրեց Վարդերի հրապարակից մինչ Վրաստանի խորհրդարան:
Ակցիայի ավարտից հետո Վրաստանի խորհրդարանի առջև «Վրաստանի հայրենասերների դաշինքի» 17 կողմնակիցներ սկսել են հացադուլը:
Ըստ խորհրդարանի փոխխոսնակ, կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլիի, «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը Վրաստանի ներկայիս իշխանություններին ունի երեք պահանջ: Այդ պահանջները հետևյալն են` սահմանադրական բարեփոխումների իրականացում, “Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան” հանձնաժողովի ստեղծում և երկխոսություն սկսել Մոսկվայի հետ:
Կուսակցության անդամների խոսքով, պահանջների չիրականացման դեպքում հացադուլ հայտարարած մարդկանց թիվը կարող է ավելանալ: