Վրաստանի Ազգային բանկի սեպտեմբերի 12-ի հրապարակած զեկույցից պարզվում է, որ օգոստոսին զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 391 մլն ԱՄՆ դոլար, ինչը 31%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Իսկ հունվար-օգոստոս ամիսներին օտարերկրացի զբոսաշրջիկները ծախսել են 1,86 մլրդ դոլար:
2017 թվականի ութ ամսվա ընթացքում Վրաստան այցելել է 5 մլն օտարերկրացի այցելու, ինչը 18,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս շրջանում, ամենից շատ, մեկ միլիոն զբոսաշրջիկ է եկել օգոստոս ամսին:
Երկրների վարկանիշն ըստ այցելուների քանակի հետևյալն է.
Ադրբեջան` 1.14 մլն այցելու, նախորդ տարվա համեմատ 10% աճ
Հայաստան` 1.1 մլն այցելու, նախորդ տարվա համեմատ 16% աճ
Ռուսաստան` 955 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 34% աճ
Թուրքիա` 813 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով
Իրան `220 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 141% աճ
Ուկրաինա` 135 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 15% աճ
Իսրայել` 84 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 39% աճ
Սաուդյան Արաբիա` 46 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 196% աճ
Ղազախստան` 42 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 16.7% աճ
Լեհաստան` 37 հազար այցելու, նախորդ տարվա համեմատ 20% աճ
Այդ այցելուներից քանիսն էին զբոսաշրջիկներ
Այս 5 միլիոն մարդկանցից Վրաստանում ավելի քան 24 ժամ մնացել է 2,4 միլիոն այցելու: Սա 20%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ: Միջազգային դասակարգման համաձայն, զբոսաշրջիկները պետք է համարվեն միայն այն այցելուները, ովքեր երկրում ավելի քան 24 ժամ են մնացել և օգտագործել են երկրի սպասարկման ոլորտը (ռեստորաններ, հյուրանոցներ և այլն):
Հյուրանոցների վիճակագրություն
Ազգային զբոսաշրջության վարչության տվյալներով, 2016 թվականի վերջին ամիսների դրությամբ գրանցվել է 1,7 հազար հյուրանոց, իսկ հյուրանոցային համարների թիվը` 57 հազար: Տարածաշրջաններում առաջատարն է Թբիլիսին, մայրաքաղաքում` 14,8 հազար տեղ, իսկ Աջարիայի հյուրանոցներում` 11 հազար տեղ:
Զբոսաշրջության տարեկան վիճակագրությունը
2007-2013 թթ. ներառյալ, Վրաստանում օտարերկրացի այցելուների աճը միջինում կազմել է 30%, որից ամենաբարձր` 56% աճ գրանցվել է 2012 թվականին: 2013 թվականին աճը կազմել է 21%, իսկ 2014 թ. մուտքի ատոնագրերի ռեժիմի ներդրման պատճառով զբոսաշրջային հոսքի աճի տեմպը դանդաղեց և կազմեց ընդամենը 2,3%: 2015 թ.-ին աճի տեմպը մի փոքր բարելավվեց և կազմեց` 7%, իսկ 2016 թվականին աճը կազմել է 7.6%:
Նյութը` Business Грузия