Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող, ազգությամբ հայ Օթար Երանոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակչում Վրաստանի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող աշխարհի գործող, եռակի չեմպիոն Լազարո Ալվարեսին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Օթար Երանոսյանը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում: