Քաղաքի կենտրոնում, Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու դիմաց կառուցվում է սպորտհրապարակ:
Սպորտհրապարակի կառուցման աշխատանքները արդեն սկսվել են: Պայմանագիրը ստորագրվել է հունիսի 30-ին և պայմանագրի վերջին ժամկետը սեպտեմբերի 29-ն է:
Սպորտհրապարակի շինարարության տենդեր-մրցույթը հայտարարվել էր այս տարվա մայիսին, 160 697 լարի գումարի չափով: Սակայն, այդ գումարը ներառում է նաև սպորտային հրապարակի կողքին հասարակական զուգարանի կառուցում: Տենդեր-մրցույթին մասնակցել են չորս ընկերություններ: Մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Մանուկյանը 122 636 լարիով:
Ընդհանուր գումարի 52.62%-ը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 47.38%-ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից:
Սպորտհրապարակը ծառայելու է որպես վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի դաշտ: Այս սպորտաձևերի ատրիբուտները կլինեն շարժական: Սպորտհրապարակը կունենա արհեստական խոտածածկ:
Շուշան Շիրինյան